|
1996, 1997, 1999, 2001թթ. խումբը մասնակցեց երեխաների ամենամյա հեռուստամրցույթներին և նշված տարիներին հռչակվեց լավագույնը:
2000թ. “Արայի” դանս-շոուն մասնակցեց “ԴՈ, ՌԵ, ՄԻ” միջազգային մրցույթին, որն անց կացվեց Երևանում և գրավեց 3-րդ տեղը:
1999-2002թթ. համաձայն ”E.L.L.A.SH” պրոդյուսերական կենտրոնի հարցումների, “Արայի” դանս-շոուն ճանաչվեց լավագույն խումբը 3 տարիների ընթացքում:
2000-2001թթ. ամենամյա “Կռունկ” հեռուստափառատոնի ընթացքում խմբին շնորհվեց “Տարվա լավագույն խումբ” մրցանակը, իսկ 2002 թ. ամենաբարձր մրցանակը` “Արծաթե Կռունկ”ը:
“Արայի” դանս-շոուն իր ողջ գործունեության ընթացքում մասնակցել է բազմաթիվ բարեգործական համերգներ, այդ թվում նաև Հայաստանի և Արցախի տարբեր զորամասերում:
Խումբը իր մասնակցությունն է ունեցել գրեթե բոլոր կառավարական համերգներոին: Իր գործունեության առաջին իսկ տարվանից “Արայի” դանս-շոուն մասնակցել է ավելի քան 1000 համերգների և համագործակցել է գրեթե բոլոր հայտնի հայ աստղերի հետ, ինչպիսիք են` Էլվինա Մակարյանը, Նունե Եսայանը, Նադեժդա Սարգսյանը, “Հայեր” կենտրոնը, “Sharm” ընկերությունը, Երևանի Պետական Թատրոնը…
|